Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ          Հոկտեմբերի 7-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 7-ի համար    

07 փետ 2019 13:35

Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել Քոչարյանին.կա մարդ՝այդ ցուցմունքից հետո մեծ պաշտոն է ստացել

Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել Քոչարյանին.կա մարդ՝այդ ցուցմունքից հետո մեծ պաշտոն է ստացելԱյսօր՝ փետրվարի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և վերջինիս նկատմամբ առաջին ատյանի ընտրած խափանաման միջոց կալանավորումը թողեց ուժի մեջ:
Դատական նիստից հետո երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե եղել է արդյո՞ք հանդիպում այս ընթացքում Քոչարյանի և որևէ պատգամավորի միջև, ասաց, որ նման ինֆորմացիա չունի: Փաստաբան, սակայն, հայտնեց, որ բարձրաստիճան մի պաշտոնյան փորձել է հանդիպել Քոչարյանի հետ: Անուններ Ալումյանը չտվեց՝ նշելով, որ երկրորդ նախագահը չի ուզում, որ այդ հարցը մեկնաբանվի:

Ինչ վերաբերում է հարցին, թե կան արդյո՞ք ցուցմունքներ, որոնք իրենց մեջ ակնհայտ կեղծիք են պարունակում, փաստաբանը նշեց, որ կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի հատված, որը հակասության մեջ է շատ ուրիշ ապացույցների հետ. «Մեր գնահատմամբ, այդ ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում: Այդ մարդն այդ ցուցմունքից հետո բավականին մեծ պաշտոնի է նշանակվել: Շնորհավորում եմ»:
Ալումյանը վերջին ասածի մասով անուններ չտվեց՝ անպատասխան թողնելով հարցը՝ արդյո՞ք խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանին, թե՝ ոչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր