Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 փետ 2019 17:35

Երեխաների օրգանների վաճառքի մասին փոխվարչապետի հայտարարությունը օդում կախված լուրեր չեն.ԱԱԾ-ն պաս է տվել ոստիկանությանը

Երեխաների օրգանների վաճառքի մասին փոխվարչապետի հայտարարությունը օդում կախված լուրեր չեն.ԱԱԾ-ն պաս է տվել ոստիկանությանըԳյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանն այսօր անդրադարձել է հունվարի 10-ին կառավարության նիստի ժամանակ նախկին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում գործում է մաֆիա, որի միջոցով վաճառվում են մանկատների երեխաների օրգանները: «Վարչապետի կողմից առաջադրված հարցադրմանը՝ իսկապես նման բան կա, ԱԱԾ պետը հերքեց, ասաց՝ նման տեղեկություն չունեն, որովհետեւ այդ ոլորտը վերահսկում են:
Այն, որ Վանեցյանը հերքեց՝ ասելով, որ նման տեղեկատվության չեն տիրապետում, նման հերքումը ոչ իրավաչափ է ու անտեղյակության չափանիշ: 2018 թվականի հուլիսի 23-ին հենց նույն ԱԱԾ-ին իմ կողմից ներկայացվել է հաղորդում, որ Շիրակի մարզի երեխաների, կանանց, ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետ Լուսինե Գինոսյանը վաճառել է մանկատների երեխաների օրգանները, մասնավորապես նշվել է նաեւ, որ կատարված ենթադրյալ հանցագործությանը ներգրավված են այլ պաշտոնատար անձինք, նշվել է տվյալ անձանց տվյալներն ու այլ տեղեկություններ, որը հասցեագրված է եղել Վանեցյանին»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Ռուզաննա Ադանալյանը:
Ըստ նրա՝ հանցագործության հայտնաբերման ուղղությամբ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել. «Արարատ Միրզոյանի նշված հայտարարությունը օդում կախված լուրեր չեն եւ չփաստարկված հայտարարություն չէ, որը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում եւ համարվեց ֆեյք հայտարարություն»: Ռուզաննա Ադանալյանի խոսքով, ԱԱԾ ներկայացրած իր հաղորդումից ամիսներ անց իրեն ԱԱԾ –ի մարզային բաժնից կանչել են, տեղեկության մասին հարցաքննել. ըստ նրա՝ հանդիպել է ԱԱԾ-ի աշխատակից Կամո Ներսիսյանի հետ, հստակ տվյալներ ներկայացրել իր հաղորդման վերաբերյալ, մասնավորապես, Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ին հանձնված երեխայի մասին այլ փաստեր, ինչը հիմա չի ցանկանում բարձրաձայնել՝ գաղտնիությունից ելնելով: Նա նաեւ պատմեց, որ իր հաղորդման հետքերով, ԱԱԾ-ում հանդիպումից հետո մոտ մեկ ամիս անց զանգել են ոստիկանության Մուշի բաժնից, հայտնել, որ ԱԱԾ-ից իր հաղորդումը փոխանցվել է ոստիկանություն ու սկսվել է հետաքննություն:
Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ ԱԱԾ-ն խուսափել է քննության առնել իր հաղորդումը ու այդ պատճառով է այն ուղարկել ոստիկանություն. «ԱԱԾ-ն պաս է տվել ոստիկանությանը»: Ըստ բանախոսի, ոստիկանությունում անցկացված հետաքննությամբ որոշում է կայացվել մերժել հանցագործության մասին իր հաղորդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչը տիկին Ադանալյանը վիճարկում է դատարանում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր