Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

08 փետ 2019 11:02

Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաների միջեւ անջրպետը մեծանում է.չմիջամտել ղարաբաղցիների ներքին կյանքին.«Հրապարակ»

Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաների միջեւ անջրպետը մեծանում է.չմիջամտել ղարաբաղցիների ներքին կյանքին.«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաների միջեւ անջրպետը մեծանում է։ «Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը եւ արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից․ մի կողմից հայտարարում է, որ ամեն ինչ անելու է Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, մյուս կողմից ինքն է խզել կապերը Ղարաբաղի ղեկավարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արցախյան հարցի վերաբերյալ բոլոր կարեւոր արտերկրյա հանդիպումներից առաջ եւ հետո ավանդույթ էր ձեւավորել՝ մեկնում էր Արցախ, հանդիպում տեղի քաղաքական էլիտայի հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներ, հանդիպումներ չի ունենում։
Արցախի իշխանությունները եւ էլիտան սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին նրա բարեհաճությանն արժանանալու համար, սակայն ինչ-որ պահից այլ մարտավարություն ընտրեցին։ Նրանք որոշել են այսուհետ պահել ներքին համերաշխություն եւ կոշտ հակազդել հայաստանյան իշխանություններին, եթե միջամտեն իրենց ներքին կյանքին։ Ինչպես եղավ, օրինակ, Սամվել Բաբայանի՝ «հող հանձնելու» վերաբերյալ մեղադրական հայտարարությունից հետո։ Այդ հայտարարությանն արձագանքեց ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, չնայած նա հեղափոխությանն ու Փաշինյանի իշխանությանը թիվ 1 սատարողն է Արցախում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր