«Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավոր          Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը, մտածեք, թե որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից․ Հայր Զաքարիա       Այս կենդանակերպի նշանները 2026 թվականին իրական ֆինանսական բում կապրեն    

09 փետ 2019 11:25

Երևանում կանխվել է զինված բախում. վնասազերծվել են տասնյակ անձինք. կասկածներ կան, որ ռազբորկան ռուլիտ էին անում բանտից

Երևանում կանխվել է զինված բախում. վնասազերծվել են տասնյակ անձինք. կասկածներ կան, որ ռազբորկան ռուլիտ էին անում բանտիցԵրեւանում փետրվարի 8-ին Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում կանխել են զինված բախում.  հայտնում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին մի քանի օր պահել են տեսադաշտում եւ այսօր վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:
 
Ըստ աղբյուրի՝ քննիչներն այնպես անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել զենքերը, այդ թվում՝ ինքնաձիգ, ատրճանակ:
Վնասազերծված անձանց դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:
 
Նշված փաստով ստեղծվել է քննչական խումբ. քննիչները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և այդ անձինք հնարավոր է առնչություն ունենան 2019–ի հունվարի 20-ին Էրեբունիում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք–կրակոցներ արձակելու գործին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:
 
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, նրանցից մեկի մարմնի վրա եղել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեր» հանցավոր խմբավորմանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգվել է բանտից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր