Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

09 փետ 2019 15:07

Տեսանյութ. Հազվագյուտ հիվանդություն ունեցող մազածածկ13-ամյա տղան ապրում է երջանիկ եւ լիարժեք կյանքով

Տեսանյութ. Հազվագյուտ հիվանդություն ունեցող մազածածկ13-ամյա տղան ապրում է երջանիկ եւ լիարժեք կյանքովՀնդկաստանից 13-ամյա Լալիտ Պատիդարը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը հայտնի է որպես «փոխակերպուկի համախտանիշ» (հիպերտրիխոզ): Դրա պատճառով տղայի դեմքն ամբողջությամբ մազածածկ է: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հիպերտրիխոզն արտահայտվում է մազերի ավելցուկային աճով, որը մաշկի տվյալ հատվածին հատուկ չէ, չի համապատասխանում սեռին եւ/կամ տարիքին: Հիվանդությունը լինում է բնածին կամ ձեռքբերովի, ընդ որում՝ վերջին դեպքում կարեւոր դեր են խաղում այնպիսի գործոնները, ինչպես վահանաձեւ գեղձի պաթոլոգիան, նյարդային համակարգի հիվանդությունները եւ այլն:
Այս հիվանդության բնածին տեսակն անբուժելի է: Աշխարհում գրանցված է հիպերտրիխոզի շուրջ 50 դեպք:
Չնայած «փոխակերպուկի համախտանիշին», Լալիտն ապրում է երջանիկ եւ լիարժեք կյանքով: Տղան երազում է ոստիկան դառնալու մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր