Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի          Սուտ է ասել, սուտ է ասում․մեզ պարտադրում են անլուծում տարբերակ, ասում են սա է՝ ուրիշ ելք չկա, բայց կա...       Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի. Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել    

11 փետ 2019 10:02

Անպատժելիություն Արարատի մարզում, պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հովանու ներքո

Անպատժելիություն Արարատի մարզում, պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հովանու ներքոHayacq.com-ի տեղեկություններով, առնվազն մեկ ամիս է ինչ լարված է իրավիճակը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: 
Վերոնշյալ իրավիճակի պատճառ է հանդիսացել ԱԺ պատգամավոր, «Իմ Քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանի կողմնակիցների կողմից, պարբերաբար, համագյուղացիների հանդեպ լարվածություն ստեղծելը: 
 
Մասնավորապես, նախկինում համագյուղացիների միջև, որի մի կողմում պատգամավորի կողմնակիցներն են, վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, ինչը հարթվել է ընդհանուր ծանոթների միջոցով: Այժմ էլ, պատգամավորի հարգանքը վայելողները, կարծես թե առիթավորված, փորձում են «ցույց տալ իրենց բռունցքները»:
 
Ըստ գյուղացիների շրջանում պտտվող լուրերի, այս ամենի հետևում կանգնած են պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հայրն ու աները՝ պնդումով, որպեսզի պատգամավորը ինքնահաստատվի գյուղում:
Հարկ է նշել, որ Սերգեյ Ատոմյանի հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում նաև բարձր պաշտոնում, իսկ աները՝ Սարգիս Մալխասյանը, իր հերթին Արարատի մարզում եղել է դատախազ:
 
Ներքին Դվինի բնակիչները վրդովմունքով նշում են, որ Սերգեյ Ատոմյանը մինչև պատգամավոր դառնալը՝ մասնավորապես մինչև հեղափոխությունը, ինչպես որ պահում էր իրեն գյուղում, եթե շարունակեր նույն ձևով ապրել, ապա ավելի մեծ հարգանք կվայելեր շրջապատում, քան ներկայում է: 
Ստացվում է այս դեպքում էլ կարգավիճակը և պաշտոնը ցույց է տալիս անձի իրական դեմքը և Սերգեյ Ատոմյանը, իր, ըստ գյուղացիների «հաբռգած» գործողութուններով բիծ է թողնում հեղափոխության և ներկայիս իշխանության վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր