Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

11 փետ 2019 16:25

Տեսանյութ.Նախկինում փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների. եթե նախագահներն ասելիք ունեն, նրանք պետք է հարցաքննվեն

Տեսանյութ.Նախկինում փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների. եթե նախագահներն ասելիք ունեն, նրանք պետք է հարցաքննվեն«Պետք է ուրախանանք մի բանից, նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի մեկի գործով կա ամբողջական բացահայտելու քաղաքական պատվեր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նկատեց, որ «պատվեր» բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ իրավապահ համակարգը այն տարիների ընթացքում, որ իրեն օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակներում և այնտեղ փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը պետք է հիմա լուծվի.
«Բանակը պետք է լինի առաջնահերթություն, որ բանակի թեման ընդհանրապես քննվի ու դրվի մի կողմ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որպեսզի այնտեղ ծառայողները եթե մասնակցել են Մարտի մեկին, քննվեն: Հիմնականում պատասխանատվության կենթարկվեն այն պատասխանատուները, որոնց քաղաքական որոշումը բերեց Մարտի մեկին: Եվ հիմա, եթե նախագահներն ասելիք ունեն, նրանք պետք է հարցաքննվեն»:
«Օր առաջ Մարտի մեկի թեման, բացահայտելով փակելը, մեր պետության շահերից է բխում»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր