Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 փետ 2019 10:31

ՈՒշադիր եղեք.հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում«Ժողովուրդ»

ՈՒշադիր եղեք.հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով:
Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են ե՛ւ մարդկանց բնակարաններ, ե՛ւ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:

Նրանց հետագա գործողությունները կանխելու եւ բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների եւ սպասարկման կենտրոնների նկատմամբ: Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երեւանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր