Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

12 փետ 2019 11:21

Քաղաքական հեղափոխության համար պետք է դուխ, իսկ տնտեսականի համար՝փող, որն այս ծրագրում չկա,եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող

Քաղաքական հեղափոխության համար պետք է դուխ, իսկ տնտեսականի համար՝փող, որն այս ծրագրում չկա,եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարողՔաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ է, որ ժողովուրդն ունենա դուխ եւ կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա աղբյուրն ու ժամկետը, որը բացակայում է կառավարության ծրագրում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին:«Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իրենց կյանքում»,-  ասաց նա։
Անդրադառնալով ներդրումների խնդրին, Ծառուկյանն ասաց, որ անհրաժեշտ է գումարներ դնել տնտեսության մեջ, առանց գումարների տնտեսական աճ, զարգացում չի կարող լինել. «Ներդրումը անում է անհատ մարդը՝ իր բիզնեսը զարգացնելու համար: Որ գրված է, որ ներդրումներով պետք է 15-20 տոկոս աճ լինի, հենց այնպես ներդրում չի կարող լինել: Մենք չենք գնալու մարդկանց խնդրենք, որ ներդրում անեն: Ներդրման համար պետք է օրենքներ փոխվեն, պայմաններ ստեղծվեն, ամբողջ աշխարհում հրապարակվի, որ ՀՀ նոր կառավարությունը ներկայացնում է այսպիսի ծրագրեր, այսպիսի հնարավորություններ, արտոնություններ, նպաստավոր պայմաններ ներդրողների համար: Ներդրողները պետք է նայեն համեմատեն, թե աշխարհի ուրիշ երկրներում ինչ պայմաններ են, մեր պայմանները պետք է ավելի լավը լինեն, շահույթն ավելի մեծ լինի, որ ցանկություն ունենան գալու: Կառավարությունն էլ պետք է որոշի, թե ներդրողներից ով է ավելի կայացած»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր