19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

12 փետ 2019 11:42

Տեսանյութ. Ում ուզում ես մոտենաս, ասես՝ դու պետք ա հարկեր վճարես,ասում ա՝ ո՞նց, չէ՞ որ հայտնի եմ

Տեսանյութ. Ում ուզում ես մոտենաս, ասես՝ դու պետք ա հարկեր վճարես,ասում ա՝ ո՞նց, չէ՞ որ հայտնի եմԱնցյալ տարվա դեկտեմբերի 9-ի ընտրություններն առաջինն էին, որի արդյունքները չեն վիճարկել Սահմանադրական դատարանում, ուստի Հայաստանի կառավարությունն օժտված է աննախադեպ բարձր աստիճանի լեգիտիմությամբ: Փտրվարի 12-ին Ազգային ժողովում Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հեղափոխական փուլն ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, իսկ երկրում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են: «Սա, իհարկե, չի նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգն անթերի է եւ բարելավման կամ բարեփոխման կարիք չունի: Սա նշանակում է, որ քրեա-օլիգարխիկ ռեժիմի վերադարձ այլեւս չի լինի, եւ առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել դրա մնացուկներից եւ կոռուպցիոն անցյալից»,- նշեց վարչապետը:
«Ինչպես քաղաքացիներին ասում էինք՝ հեղափոխությունն առաջնորդ չունի, դուք եք, հիմա էլ տնտեսական հեղափոխության դեպքում ենք ասում: Պետք է էական փոփոխությունի լինի հարկեր վճարելու վերաբերմունքի մեջ»,- ԱԺ-ում ելույթը շարունակեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ բարձրացրած տարեկան եկամուտների հայտարարագրման թեմային: «Ում ուզում ես մոտենաս, ասես՝ դու պետք ա հարկեր վճարես, մեկը հայտնի երգիչ ա, մյուսը հայտնի փաստաբան, մտավորական... Ասում ա՝ ո՞նց, ես խի՞ հարկ վճարեմ, չէ՞ որ հայտնի եմ: Ոչ մեկ չի ուզում հարկ տա, բայց բոլորն ուզում են թոշակները բարձրանան, ճանապարհները բարեկարգվեն: Սա ամենամեծ դիլեման է ՀՀ-ում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր