Ընդդիմադիր ակտիվիստից պաշտոնյա դարձածներից ոմանց թվում է՝ «սնայպերն առած»՝ բոլորին պարտադիր պիտի քլնգեն
![Ընդդիմադիր ակտիվիստից պաշտոնյա դարձածներից ոմանց թվում է՝ «սնայպերն առած»՝ բոլորին պարտադիր պիտի քլնգեն Ընդդիմադիր ակտիվիստից պաշտոնյա դարձածներից ոմանց թվում է՝ «սնայպերն առած»՝ բոլորին պարտադիր պիտի քլնգեն](https://hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549960278_nikol-pashinyan.jpg)
Մարդիկ տեղյակ չե՞ն, թե ինչ քաղաքական համակարգ է այսօր գործում, ինչ փոփոխություններ են եղել»,-հարցադրումներ արեց Նիկոլ Փաշինյանը, ապա շեշտեց՝ պաշտոնյաների մտածողության փոփոխության խնդիր կա: Մյուս խնդիրը, ըստ Փաշինյանի, ընդդիմադիր ակտիվիստից պաշտոնյա դարձածների մտածելակերպն է. «Նրանք պետք է գիտակցեն, որ իրենց կարգավիճակը փոխվել է: Մինչդեռ նրանց թվում է, թե հիմա էլ է իրենց գործունեության ոլորտը «ֆեյսբուքի» էջը: Չի կարող այսպես լինել: Մյուս կողմից, ակտիվիստից պաշտոնյա դարձած որոշ անձանց թվում է, թե իրենց պետք է ընդդիմադիր ցույց տան եւ «սնայպերն առած»՝ բոլորին պարտադիր քլնգեն…»: Վարչապետն անդրադարձավ նաեւ վերջերս աղմուկ հանած պարգեւավճարներին. «ՊԵԿ պարգեւավճարների մասին շատ բան ճիշտ է ասվում: Նախկինում գոյություն ունեցած պարգեւատրման ֆոնդը կիսով չափ կրճատվել է: ՀՀ պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձ ստանալու ավանդույթը միշտ ներկա է եղել»: