«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 փետ 2019 13:03

ՊՆ-ն չի պատրաստվում կոծկել որևէ դեպք.Պետք չէ նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել

Պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել  որևէ դեպք: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով վերջերս  հրապարակված այն լուրին, որ Ամանորի գիշերը ժամկետային զինծառայող է մահացել, որի մասին ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չեն հայտնել:
«Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել, հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել: Մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,-ասաց պաշտպանության նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել Էդգար Գրիգորյանի մահվան մասին:
Տոնոյանի խոսքով՝ այժմ տեղեկությունները հնարավոր չէ ծածկել, որովհետև վիճակագրությունը, այսպես ասած, «խաչմերուկային» է ստացվում. «Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»:
Ավելի վաղ  հայտնել էինք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: 

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:

00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր