Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

12 փետ 2019 18:31

Արմեն Սողոյանն ընտրվել է Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ

Փետրվարի 12-ին կայացավ Հայկաական բժշկական ասոցիացիայի արտահերթ համագումարը, որը հրավիրվել էր ասոցիացիայի հիմնադիր նախագահ Պարունակ Զելվեյանի նախաձեռնությամբ։
 
Համագումարում գործող նախագահը հաշվետվություն ներկայացնելուց հետ հայտարարեց նաև իր հրաժարականի մասին։ Համագումարը ընդունեց նախագահի հրաժարականը, բարձր գնահատեց Պարունակ Զելվեյանի ներդրած ջանքերը ասոցիացիայի հիմնադրման աշխատանքների կազմակերպման, հետագա զարգացման և ճանաչման գործում, ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական և համաշխարհային ասպարեզում։
 
Նոր նախագահի թեկնածու առաջադրվեց Արմեն Սողոյանը, ով իր նախընտրական ծրագրում, ի թիվս այլ ծրագրային դրույթների կարևորեց բժիշկ մասնագետի իմիջի բարելավումը և շահերի պաշտպանությունը, մասնագիտական որակների բարելավումը, կոլեգիարությունը, առողջապահության և բժշկի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ հասարակական գիտակցության ձևավորումը, ՀՀ առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներին աջակցությունը, առողջապահության բարելավման նոր գաղափարների և մեխանիզմների ներկայացումը, առողջապահության ոլորտում գործող և ոլորտի հետ առնչվող հայաստանյան, տարածաշրջանային և համաշխարհային կազմակերպությունների՝ այդ թվում մասնագիտական ասոցիացիաների, հետ համագործակցությունը և այլն։
 
Կարևորվեց նաև հետհեղափոխական Հայաստանում հասարակական կազմակերպությունների, հատկապես մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացումը և այս համատեքստում Հայկական բժշկական ասոցիացիային նոր եռանդ հաղորդելու ավելի մեծ ակտիվությամբ գործելու անհրաժեշտությունը։ Քննարկումներից հետո համագումարը Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ միաձայն ընտրեց Արմեն Սողոյանին։
Բարի երթ մաղթենք Հայկական բժշկական ասոցիացիային իր բոլոր նախաձեռնություններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր