Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

10 նոյ 2018 16:12

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Սողոյանը. Լուսանկարներ

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Սողոյանը. ԼուսանկարներԱնի հյուրանոցի Նաիրի սրահում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 10-րդ համագումարը։ 
 
Մասնկացում էին հանրապետության բոլոր հոգեբուժական ծառայությունների մասնագետները, կլինիկական հոգեբանության հեղինակավոր գործիչներ և հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ՝ ընդհանուր թվով 119 հոգի։ Նման ընդգրկուն մասնակցությունը աննախադեպ էր վերջին 20 տարվա համար։ 
 
Համագումարում քննարկվեց և ընդունվեց  հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսը, որը նույնպես աննախադեպ էր այս ոլորտում։ Այսուհետ ասոցիացիայի բոլոր անդամները առաջնորդվելու են նաև էթիկայի կոդեքսով և այդ կոդեքսի շրջանակներում նրանց գործողությունների համար նաև ասոցիացիան է պատասխանատու լինելու՝ ասոցիացիան երաշխավորում է իր բոլոր անդամների գործունեության համապատասխանությունը այդ կոդեքսին։
Համագումարը 103 կողմ 2 անվավեր և 1 դեմ ձայնով ընտրեցին նաև ղեկավար մարմիններ։ 
 
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Սողոյանը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին՝ Ադել Թադևոսյան, Անահիտ Գևորգյան, Անժելա Վարդանյան, Արամ Հակոբյան, Արարատ Վարդանյան, Արեգա Հակոբյան, Արթուր Մկրտչյան, Արմեն Անանյան, Գայանե Քալանթարյան, Լևոն Հայրիյան, Լուսինե Արզումանյան, Կամո Վարդանյան, Հակոբ Հակոբյան, Հրանտ Ավանեսյան, Մարուքե Եղյան, Նադյա Վարդանյան, Պետրոս Սեմերջյան, Ռուբեն Աղզումցյան, Սամվել Թորոսյան, Սեդա Ջամալյան, Սեդրակ Սեդրակյան, Ստեփան Մաթևոսյան, Ցոլակ Հակոբյան։ 
Վերստուգիչ հանձնաժողով՝ Հարություն Դավթյան /նախագահ/, Մարինե Հովսեփյան և Գագիկ Մխիթարյան։
 
Շնորհավորում ենք Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նորընտիր նախագահին, խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամներին, և մաղթում հաջողություններ իրենց շատ անհրաժեշտ և բարդ մասնագիտական գործունեության ընթացում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր