Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավnր          Դաշինք է ստեղծվում ՝«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»       3 անձինք կասկածվում են Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ    

23 դեկ 2025 22:07

Հայ գերիները կտտանքների են ենթարկվում, միջազգային դերակատարներն էլ կանաչ լույս են վառում ադրբեջանական հանցագործությունների համար

Հայ գերիները կտտանքների են ենթարկվում, միջազգային դերակատարներն էլ կանաչ լույս են վառում ադրբեջանական հանցագործությունների համարՊատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը:

Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:

Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»․- նշել է պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր