Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

20 դեկ 2025 20:56

Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ

Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծHayacq.com-ի hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:

-Նախաամանորյա շրջանը շատերի համար և՛ ուրախ, և՛ լարված շրջան է։ Ինչո՞վ է այն պայմանավորված։

-Այո՛, այս շրջանը իսկապես երկակի է։ Մի կողմից՝ սպասումներ, հանդիպումներ, նվերներ, տոնական տրամադրություն, փոփոխության հնարավորություն։ Մյուս կողմից՝ լրացուցիչ պարտավորություններ, ֆինանսական ծանրաբեռնվածություն, տարվա ամփոփման անհանգստություն։ Չէ որ, տարեվերջը միաժամանակ նաև նոր ժամանակաշրջանի սկիզբ է։ Պետք է միաժամանակ և՛ ավարտել, և՛ սկսել։

-Ինչպե՞ս կարելի է նվազեցնել այսպիսի ներքին լարվածությունը։

-Նախ, անհրաժեշտ է սահմանել առաջնահերթությունները․ պարտադիր չէ ամեն ինչ անել, ցանկալի է ընտրել կարևորները։ Անհրաժեշտ է ժամանակ հատկացնել հանգստին, և որքան հնարավոր է պահպանել քնի ռեժիմը։ Անհրաժեշտ է նաև խոսել հույզերի մասին՝ առանց կաշկանդվելու (շատերը մտածում են, որ տոնական շրջանում պետք է ուրախ լինել, ինչն իր հերթին ստիպում է մարդկանց թաքցնել իրական հույզերը)։ Ինչպես նաև, պետք չէ գործել պարտավորված․ եթե որևէ տոնական արարողություն ձեզ հաճելի չէ, կարելի է հրաժարվել կամ նվազեցնել մասնակցությունը։ 

-Մարդիկ հաճախ ամփոփում են տարին։ Ինչպե՞ս անել, որ այն լինի օգտակար, ոչ թե՝ վնասակար։

-Պետք է վերհիշել ոչ միայն բացթողումները, այլ ձեռքբերումները, նույնիսկ դրական մանրուքները։ Ամփոփումների մթնոլորտը ապահովել երաժշտությամբ,  զարդարանքներով լուսավորված վայրերում զբոսանքով, հարազատ մարդկանց հետ հանդիպումով, հաճելի ֆիլմ դիտելով։ Ի վերջո, տարեվերջյան ամփոփումը դատավճիռ չէ, այլ ինքնաճանաչման և ինքնախնամքի գործընթաց։ 

-Եվ վերջում՝ նախաամանորյա ի՞նչ հոգեբանական  խորհուրդ կտաք։

-Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ, իրական, հանգիստ և ներդաշնակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր