Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 փետ 2019 12:37

Տեսանյութ.Փաշինյանը չի ուզում լավ ախպերների փողերը

Տեսանյութ.Փաշինյանը չի ուզում լավ ախպերների փողերըԱզգային ժողովում ընթացող կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով կառավարության ներդրումային քաղաքականությանը,՝ նշեց, որ այդ ուղղությամբ կառավարության կատարած քայլները բավարար չեն։
«Ոչնչից ոչինչ չի ստեղծվում, գումար է պետք ներդնել։ Ագրեսիվ տնտեսական քաղաքականություն է պետք իրականացնել՝ տնտեսական հեղափոխության համար»։
Ի պատասխան վարչապես Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ըստ էության կա բախում մտածողությունների մեջ։ «Կներեք, մինչև հիմա ինչ է հասկացել Ազգային ժողովը ներդրում ասելով։ Սովորաբար կառավարությունում և Ազգային Ժողովում հավաքվել են լավ տղերքը և մտածել են ՝ մենք բոլորս ախպերներ ենք և մենք ունենք ուրիշ լավ ախպեր։ Կան ախպոր ախպերներ, և կան ախպոր ախպոր ախպերներ։ Հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի։ Հիմա մենք ոնց ենք ներդրում բերում, ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները՝ իրենց ախպորը, ախպոր ախպերները՝ իրենց ախպերներին պետք է ասենք ու ախպոր ախպերներով պետք է գանք մի բան անենք՝ մի բան լինի»,-ասաց վարչապետը։
Ի պատասխան դահլիճից հնչած դիտարկմանը, թե վարչապետը ֆետիշացնում է, Փաշինյանն արձագանքեց, «Եկեք նայենք մեր ներդրումների պատմությունը, որևէ պատահական մարդ Հայաստանում ներդրում է արե՞լ։ Եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր, դրա համար այսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր է , կամ ախպոր ախպոր ախպեր, մենք ասում ենք էս համկարգից հրաժարվում ենք։ Էս ա հեղափոխությունը։ Մենք դաշտ ենք ստեղծում, որպեսզի ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները։
Նա հիշեցրեց Վրաստանի վերջին տարիներին ներդրումային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ երբ օրինակ «Էկոնոմիստ» ամսագիրն ասում է Հայաստանը հեռանկարային պետություն է, դա ազդակ է ներդրողի համար։ Դիտարկմանը, թե դա բավարար չի, Փաշինյանն արձագանքեց. «Բավարար չի՝ ներդրումներ ենք խրախուսում, ոնց ենք խրախուսում, հարկային բարեփոխումներով, մենք չենք ասում՝ մեր մոտ հարկը 36 տոկոս է, բայց քանի որ դու մեր ախպերն ես, ախպոր ախպերն ես կգաս՝ մենք քեզ կդասավորենք էլի, ամեն ինչ լավ կլինի։ Մենք ասում ենք՝ անկախ նրանից, թե դու ում քուր- ախպերն ես, մենք հարկը իջեցնում և հաստնում ենք 23 տոկոսի, և իջեցնելու ենք առաջիկա 20 տարիներին մինչև 20 տոկոս, սա ուղերձ է պոտենցիալ ներդրողին, որ կա միտեղ, որտեղ երբ ինքը աշխատավարձ վճարի՝ ինքը 20 տոկոս եկամտահարկ կվճարի։
Մենք պարզեցնում ենք կարգավորումները։ Ասում ենք՝ պետք չի գնալ ախպոր ախպոր ախպերների հետ վարչապետի մոտ ու ասել, ախպեր եկել ենք՝ ինչ ենք անելու։ Ասում ենք ,որ տալիս ենք կարգավորումներ, օրենքում ոնց գրած է էդպես էլ անում ենք, ապահովում ենք կոռուպցիայից զերծ հանրություն։
Մի հատ էլ ստեղծում ենք «Ներդրումների հիմնադրամ», որը բոլորի ախպերն է, կգաք, էնտեղ մի հատ ապխեր նստած կլինի ու ախպերական սաղ հարցերը կլուծի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր