Իրականում պատկերը շատ ավելի տխուր է, քան ներկայացնում են.Ո՞վ է խաբում ՀՀ հպարտ քաղաքացիներին. «168 ժամ»

Երեկ մեզ հայտնի դարձավ բուն պատճառը։ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99.7 % եւ 2018 թ. հաստատված բյուջեն 3.6 մլրդ դրամով կամ 0.3 տոկոսային կետով թերակատարվել է։
Սակայն «168 ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։
2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին վերադարձնելու պայմանով։ Այդպիսով, իշխանությունները պատրանք են ստեղծել, իբրեւ թե Բյուջե 2018-ը թեթեւ շեղումներով կատարված է, այնինչ իրականում պատկերը շատ ավելի տխուր է, քան ներկայացնում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում