Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 փետ 2019 11:49

Մարդիկ սկսել են կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ.ակնկալիքները կառավարությունից երբեմն շատ բարձր են

Մարդիկ սկսել են կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ.ակնկալիքները կառավարությունից երբեմն  շատ բարձր են«Կառավարության ծրագրում արտացոլված պատկերն ինձ համար հեղափոխական չէ, բայց հույս ունեմ, որ կառավարության հեղափոխական տնտեսական թիմի մտքում ու ճանապարհային քարտեզում հեղափոխություն կլինի ու կունենանք առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսություն»,- ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա արձանագրեց, որ իշխանությունն ունի վստահության մեծ չափաբաժին, որը մսխվել էր նախորդ իշխանությունների կողմից ու այսօր այն վերականգնվել է հեղափոխության շնորհիվ. «Ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված շատ բարձր են, բայց սա տեղի է ունեցել հեղափոխության շնորհիվ, այո թոշակառուները, նպաստառուները կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն:
30 տարիների ընթացքում անօթևան ապրածները կարող են սպասել ու ակնկալել լուսավոր ու բարեկեցիկ պայմաններ Գյումրիում ու այս սպասումներից լարվել պետք չէ, քանի որ դա ստացել են հեղափոխությունից հետո: Իմ անհանգստությունն այնտեղ է, որ մարդիկ սկսել են կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: Սա այն է, ինչը պետք է պաշտպանենք ու դողանք դրա վրա: Իմ պատկերացմամբ տնտեսական զարգացման երկու ճանապարհ կա, մեկը՝ աստիճանաբար, մյուսը՝ շոկային: Այսօրվա կառավարության ծրագիրն առնվազն իմ պատկերացմամբ չի արտահայտում զարգացման տեմպն ու աշխատունակությունը»,- հավելեց Թանդիլյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր