Տեսանյութ.Հիվանդանոցի անվտանգության աշխատակցին դուր չի եկել հիվանդի արտաքինը,գլորելով շպրտել է փողոց,

Տեղի բնակիչներից մեկը տեսանկարահանել է ասֆալտին պառկած հիվանդին: Տղամարդը պատմել է, որ իրեն հիվանդանոց են բերել շտապօգնության մեքենայով, սակայն թույլ չեն տվել շենք մտնել: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակիցն իրեն գլորել է աստիճաններից:
«Ես մոտեցա անվտանգության աշխատակցին ու հայտնեցի, որ մուտքի մոտ տղամարդ է պառկած, իսկ նա պատասխանեց, որ եթե ուզում եմ, կարող եմ վերցնել նրան, իսկ իրենց հիվանդը հարկավոր չէ: Ես ասացի՝ ո՞նց թե հարկավոր չէ, ինչին ի պատասխան նա ասաց, որ ոչ մի սարսափելի բան չկա, եթե տղամարդը մեռնի. նրան դիահերձարան կուղարկեն»,- պատմել է տեսանյութի հեղինակը:
Ինչպես նշում է life.ru-ն, կատարվածի ականատես մյուս հիվանդները հաստատել են, որ տղամարդուն շտապօգնության մեքենայով են հիվանդանոց հասցրել, սակայն անվտանգության աշխատակիցը նրան փողոց է նետել:
Տեսանյութի հեղինակը ոստիկանություն է զանգահարել, որի աշխատակիցները հավաքել են բոլոր տվյալները և խոստացել զբաղվել կատարվածով: