16:40 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

14 փետ 2019 15:05

Հակառուսական նոր «դժոխային» պատժամիջոցներ սենատի կողմից. թիրախում կան նաև Հայաստանում գործող ռուսական բանկեր

Հակառուսական նոր «դժոխային» պատժամիջոցներ սենատի կողմից. թիրախում կան նաև Հայաստանում գործող ռուսական բանկերԱմերիկացի սենատորները հակառուսական նոր «դժոխային» պատժամիջոցներ են պատրաստում, գրում է Forbes-ը՝ հղում անելով Reuters-ին:
Սահմանափակող միջոցներն ուղղված են ռուսական բանկերի, վառելիքաէներգետիկ համալիրների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխների դեմ:
Նախագիծը պատրաստել են հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն ու դեմոկրատ Բոբ Մենենդեսը:
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են կոշտ պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ, որոնք «աջակցում են արտասահմանում ընտրություններին միջամտության փորձերը», ինչպես նաև ռուսական կիբեր ոլորտի և ֆիզիկական անձանց դեմ, ովքեր «ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի շահերի համար անօրինական և կոռուպցիոն գործողությունների հետ»: Սահմանափակող միջոցներն անդրադառնում են նաև ռուսական պետական պարտքի, ինչպես նաև նավթագազային ոլորտի վրա:
Բացի այդ, ըստ փաստաթղթի, պատժամիջոցներն անդրադառնում են նաև արտասահմանում ռուսական հեղուկ բնական գազի ոլորտում ներդրումներին:
Փաստաթղթում ասվում է նաև, որ խոսքը «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին ակտի» մասին է (Defending American Security from Kremlin Aggression Act, DASKA): Բանկերի թվում են՝ «ՎԷԲ», «Սբերբանկ», «ՎՏԲ», «Պրոմսվյազբանկ», «Ռոսսելխոզբանկ» և «Գազպրոմբանկ»:
Պատժամիջոցների նոր վարկածում միջոցները բաժանվում են 2 տեսակի:
Պատժամիջոցների առաջին խմբում են՝
- ռուսական բանկերը, որոնք ներգրավված են «օտարերկրյա ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը խոչընդոտելու ռուսական փորձերին»,
- ներդրումներն արտասահմանում ռուսական հեղուկ բնական գազի ոլորտում,
- կիբեր ոլորտը,
- քաղաքական գործիչները, օլիգարխները, նրանց ընտանիքների անդամներն ու այլ քաղաքացիներ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի շահերի համար անօրինական և կոռուպցիոն գործողությունների հետ:
Երկրորդ խմբում են՝
- Անվտանգության դաշնային ծառայության 24 գործակալները, ովքեր ներգրավված են Կերչի նեղուցում հարձակմանը,
- ռուսական նավաշինական ոլորտը,
- նավթային ռեսուրսների մշակումն ու դրա աջակցումը,
- արտասահմանում պետական էներգետիկ նախագծերը:
Նշենք, որ պատժամիջոցների թիրախում կան նաև Հայաստանում գործող ռուսական բանկեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր