Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվոր       ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ    

14 փետ 2019 15:50

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումըՍահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին: Այս մասին politik.am-ին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։

Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները:

Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր