Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 փետ 2019 15:28

Մենք գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ.Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են

Մենք գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ.Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր ենԵս ստախոսի գրածները, ասածները խոստումները վերլուծելու մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում: Մենք գիտենք, որ այսօրվա, այսպես կոչված, հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է, նրանք ամենակարևոր հարցերում ստախոս են, դրա համար հատուկ ուշադրություն դարձնել պետք չէ: Թե ինչ են գրել ծրագրում, միևնույնն է ստելու են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ այս կառավարությունը նախորդ անգամ ծրագիր ներկայացնելիս ծրագրային խոստումներ է տվել, որոնք չի կատարել՝ քմահաճույքի արդյունքում. «Հիմա ինչն ինձ պետք է ստիպի հավատալ Նիկոլ Փաշինյանի հերթական խոստմանը, երբ նրա ճակատին գրված է «ստախոս»»:

Հայրիկյանի խոսքերով, Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ԵԱՏՄ մտնելու մեջ և պահանջում էր դուրս գալ, սակայն հիմա ինքը եկել է ու դա չի անում. «Հեղափոխական նշանակում է իրավիճակ փոխող, իսկ այս իշխանությունները հարմարվում են ուրիշի փոփոխած իրավիճակին: Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են: Հայ ժողովրդին այսպիսի ղեկավարներ պետք չեն: Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, որոնց մենք կոչ արեցինք միանալ ստախոսներին: Ուղղակի այն ժամանակ մենք տեսնում էինք, մի ուժի, որը պատրաստ է իշխանությունը ժողովրդին վերադարձնել: Քանի որ առաջինը մենք ենք միացել և դա էական նշանակություն է ունեցել, ես ինձ մեղավոր եմ զգում»:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ առաջինն իրենք են կոչ արել միանալ շարժմանը, հիմա էլ նախազգուշացնում են, որ գործ ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ. «Եթե մարդու «այո»-ն «այո» չէ, «ոչ»-ը «ոչ» չէ, այդ մարդը ոչ մի լավ բան անել չի կարող, նրան լուրջ մարդու տեղ դնելն ինքնախաբեություն է և ինքնասպանությաննը հավասարազոր բան»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր