Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

14 փետ 2019 16:43

Սերժ Սարգսյանը մեղավոր ա նրա համար, որ ասում էր բիզնես կանի նա, ով կգա, կկզի, կմուծվի. Ն. Փաշինյան

Սերժ Սարգսյանը մեղավոր ա նրա համար, որ ասում էր բիզնես կանի նա, ով կգա, կկզի, կմուծվի. Ն. ՓաշինյանԿառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթում, արձագանքելով որոշ ընդդիմախոսների ելույթներին, ՀՀ վարչապետը հայտարարեց. «Գալիս, ասում են՝ էս կառավարությունը ոնց որ ուզում ա հին իշխանության վրա գցի ամբողջ բեռը: Ու հիմա էլ գալիս, ասում են՝ դե մի ժամանակ Սարգսյանին էին մեղադրում, հիմա Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, ավելի առաջ՝ Քոչարյանին, Տեր-Պերոսյանին, բայց ոչ մեկն էլ մեղավոր չի: Հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի էսօրվա կառավարությունը. էս ա, բացահայտվեց էս մարդկանց հիմնական առաքելությունը... Պարզ չի՞ Սերժ Սարգսյանն ինչով ա մեղավոր, մեղավոր ա նրա համար, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարա բիզնես անի, կանի նա, ով կգա, կկզի, կմուծվի, որ ախպերն ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, դրանում է մեղավոր ու չփորձեք ինձ ու իրանց դնել նույն հարթության վրա:
Դուք 2018-ին էլ էիք նույն բանը ասում՝ մենք անձերի դեմ չենք պայքարում, հիմա եկել, դառել են հեղափոխության հիմնական արբիտրաժը: Եկել, ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա որ չի եղել, 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած (նկատի ունի ԼՀԿ-ին-խմբ.)»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր