Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 փետ 2019 11:37

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կներդնի վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կներդնի վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժումՈւռուցքաբանության ազգային կենտրոնը, հավատարիմ մնալով ուռուցքաբանության ոլորտում առաջատարի իր առաքելությանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրեց վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից և արդյունավետ մոտեցումներից մեկը՝ ռադիոյոդոթերապիան (բուժում ռադիոակտիվ յոդով):

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան «Հայաստանում տարեկան գրանցվում է 8500 քաղցկեղի նոր դեպք, որոնց 45-50 տոկոսը բարձիթողի դեպքեր են և դիմում են բժշկի արդեն երրորդ, չորրորդ փուլերում: Վերջին ժամանակաշրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղով հիվանդացության աճ:
Էնդոկրին համակարգի ուռուցքներն ընդհանուր ուռուցքաբանության մեջ կազմում են 0,6-5 տոկոս: Եվ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը էնդեմիկ գոտի է, մեզ մոտ տարեկան գրանցվում է մոտավորապես 250-300 հիվանդ, ովքեր տառապում են վահանաձև գեղձի քաղցկեղով: Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից է վիրաբուժությունը, իսկ հետվիրահատական շրջանում հիվանդների գերակշիռ մասի համար ռադիոյոդոթերապիան պարտադիր է:
Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումը իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր  հայրենակիցները ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:
Մեծ ջանքերի և անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր մեզ հաջողվեց ստեղծել ճառագայթային անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող հատուկ տարածքներ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնաշենքում,  որտեղ մեր պացիենտները վահանաձև գեղձի վիրահատական բուժումից հետո կստանան ռադիոյոդոթերապիա:
Այդ նպատակով կիրառվող ռադիոակտիվ յոդ պարունակող պատիչները կներկրվեն Լեհաստանից և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կպահպանվեն հատուկ պայմաններում: Հիվանդները բուժման ընթացքում կգտնվեն ճառագայթային անվտանգության հատուկ պահանջներով կառուցված և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցված հիվանդասենյակներում:
Բուժման գործընթացի լիարժեք ապահովման համար Կենտրոնը ձեռք է բերել նաև հատուկ սարք՝ որը թույլ է տալիս նախապես գնահատել վահանաձև գեղձի կողմից յոդի կլանումը և ըստ այդմ ավելի ճշգրիտ հաշվարկել տվյալ հիվանդին անհրաժեշտ յոդի չափաքանակը: Մեկուսացված սենյակներում 3-5 օր անցկացնելուց հետո կատարվում է պացիենտի օրգանիզմում ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում, ըստ որի որոշվում են դուրս գրման ժամկետները:
Ռուսաստանում և Վրաստանում ռադիոակտիվ յոդով բուժման արժեքը կազմում է 2000 ԱՄՆ դոլար, զգալի են նաև ճանապարհային և մնացյալ ծախսերը: Ըստ մեր հաշվարկների, բուժման կուրսն ՈՒԱԿ-ում կկազմի շուրջ 500.000 ՀՀ դրամ:
Կարծում եմ, որ սա անչափ կարևոր և կենսական ձեռքբերում է. վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում մեր հայրենակիցները արդեն կարող են ստանալ անհրաժեշտ բուժման բոլոր փուլերը ՈՒԱԿ-ում՝ անհամեմատ ավելի մատչելի պայմաններով և առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր