ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

15 փետ 2019 13:17

Հայաստանի միակ հույսը ԵՄ-ն կմնա.Հայաստանը Սիրիայի պատճառով կարող է զրկվել ԱՄՆ-ի օգնությունից

Հայաստանի միակ հույսը ԵՄ-ն կմնա.Հայաստանը Սիրիայի պատճառով կարող է զրկվել ԱՄՆ-ի օգնությունիցՄեկնաբանելով Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, «Независимая газета» պարբերականը գրում է, որ Վաշինգթոնը կարող է զրկել Հայաստանին ներքաղաքական բարեփոխումների իրականցման համար տրամադրվող աջակցությունից:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ չնայած Հայաստանի ներսում տարբեր կարծիքներին և ԱՄՆ-ի արձագանքի հետ կապված մտավախություններին, պաշտոնական Երևանն այնդուհանդերձ որոշել է կատարել Սիրիա առաքելություն ուղարկելու հետ կապված Մոսկվային տված խոստումը:
«Այդ որոշմանը դեմ արտահայտվողներն ակնարկում են, որ կառավարությունն այժմ հույս չպետք է ունենա, որ օվկիանոսից այն կողմ ֆինանսական աջակցություն կստանա՝ բարեփոխումներն իրականացնելու համար: Այդպիսով, միակ հույսը ԵՄ-ն է, որի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը խոստացել են օգնել հետհեղափոխական Հայաստանին»,- ասվում է հոդվածում:
Նշվում է նաև, որ «այս պայմաններում Հայաստանը գործ ունի երկակի ստանդարտների հետ. ԱՄՆ-ին աջակցելու համար Աֆղանստան 100 բժիշկներ և սակրավորներ ուղարկելը լավ է և գովելի, իսկ 100 բժիշկներ և սակրավորներ Սիրիա ուղարկելը՝ հանցագործություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր