18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

16 փետ 2019 13:39

Սեքս-ռոբոտների նոր մոդելներն անվտանգ չեն.կարող են«կրքի պոռթկման պահին» կոտրել վերջույթները

Սեքս-ռոբոտների նոր մոդելներն անվտանգ չեն.կարող են«կրքի պոռթկման պահին» կոտրել վերջույթները ԱՄՆ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի վստահ է, որ սեքս-ռոբոտները հաջորդ 50 տարում դառնալու են իրենց կյանքի անբաժանելի մասը։ Ոմանց դա ուրախացնում է. ռոբոտներին տեսնելով ֆիլմերում եւ համակարգչային խաղերում՝ մարդիկ անհամբերությամբ սպասում են, թե երբ են նման ռոբոտներ հայտնվելու իրական կյանքում։ Մյուսները երկյուղներ ունեն, որ սեքս-ռոբոտները կարող են հանգեցնել նոր խնդիրների։
Փորձագետները պնդում են, որ ռոբոտ-սիրեկանները կարող են այնքան էլ անվտանգ չլինել, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից. դրանք կարող են կոտրել մարդկանց վերջույթները եւ օգտագործվել լրտեսության համար։
Ռոբոտների ստեղծմամբ այսօր զբաղվում են շատ ընկերություններ, եւ սեքս-ռոբոտները միայնակ մարդկանց թվում են շատ հեռանկարային ապրանք, որը մեծ պահանջարկ կունենա։ Ի տարբերություն ավելի ավանդական սեքս-խաղալիքների ու տիկնիկների, որոնք սովորաբար վաճառվում են ավանդական սեքս-խանութներում, իսկ հետո թաքցվում պահարաններում եւ մահճակալների տակ, սեքս–ռոբոտները կարող են դառնալ ինքնատիպ մեյնսթրիմներ։
Փորձագետները նախազգուշացնում են, որ ռոբոտ-սիրեկանների նոր մոդելները կարող են սպառնալիք ներկայացնել մարդու համար։ Անգամ սեքս-ապրանքների շուկան այսօր այնքան էլ լավ չի կարգավորվում պատասխանատու գերատեսչությունների կողմից, էլ ինչ ասենք մեգաբարդ սարքերի մասին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դրանց մեջ լինեն բազմաթիվ արդյունաբերական ներկեր՝ կապարի կամ այլ տոքսինների պարունակությամբ։ Իսկ եթե հանկարծ ռոբոտը, որը հինգ անգամ ավելի ուժեղ է, քան մարդը, պատահաբար, «կրքի պոռթկման պահին», ճզմի նրա վերջույթն այնպես, որ կոտրվածք ստանա։
Ի դեպ, խնդիրները կարող են վերաբերել ոչ միայն մարդկանց ֆիզիկական առողջությանը։ Սեքս-ռոբոտները ի հաշիվ իրենց մեջ ներկառուցված համակարգչային կուտակային սկավառակների, կարող են պահպանել եւ վերամշակել ինտիմ տեղեկատվության հսկայական քանակություն։ Դրանք կարելի է տեսականորեն օգտագործել լրտեսության համար, հետո՝ շանտաժի։
Սեքս-ռոբոտների օգտագործման անվտանգության հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, սակայն առաջին աշխատանքներն արդեն հայտնվում են շուկայում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր