Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

12 ապր 2026 15:23

Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը

Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին:

Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը:

Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»:

«Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ մինչև չտեսավ, չհավատաց:

Առաքյալները անսովոր ուրախություն ապրեցին և նրանց կասկածը փարատվեց, երբ Հիսուս Իր Հարությունից հետո հայտնվեց նրանց: Առաքյալներից Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, այդ պահին այնտեղ չէր: Նա քիչ էր համարում առաքյալների վկայությունը Քրիստոսի հարության մասին, հավատալու համար նա պետք է տեսներ. «Մինչև մեխերի հետքերը չտեսնեմ Նրա ձեռքերի մեջ և մատներս չդնեմ մեխերի տեղերն ու ձեռքս չդիպցնեմ նրա կողին, չեմ հավատա»: Ութ օր հետո Հիսուս նորից հայտնվեց առաքյալներին, Թովմասն էլ էր այնտեղ և մոտենալով նրան՝ ասաց. «Բե՛ր քո մատը, դի՛ր այստեղ և տե՛ս Իմ ձեռքերը. բե՛ր քո ձեռքը և դիպցրո՛ւ Իմ կողին. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Թովմասը տեսավ, հավատաց և բացականչեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու»: Քրիստոսի խոսքերը, թե՝ Երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու, նոր կյանքի, նոր կիրակիի սկիզբը դրեց:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր