18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

13 հոկ 2018 20:15

Մարմնավաճառները՝ ընդդեմ սեքս–ռոբոտների

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ չնայած մարմնավաճառների նկատմամբ բռնության դեպքերի հետ կապված նրանց մշտական բողոքներին և հարուցված քրեական գործերին, հնագույն մասնագիտության ներկայացուցիչները հանդես են գալիս ընդդեմ էլեկտրոնային սեքս խաղալիքներով շուկայի հագեցման և հօգուտ դրանց առևտուրը արգելելուն։ Այս մասին գրում է Buzzfeed–ը։
Սեքս ռոբոտների դեմ բողոքի ակցիաներին մարմնավաճառները միացել են սեքս տիկնիկներով և ռոբոտներով առաջին հասարակաց տան շինարարության շուրջ ստեղծված սկանդալից հետո Տեխասում։
Ամերիկացի գիտնականները գտնում են, որ տղամարդկանց կտրուկ անցումը սեքս–տիկնիկների վկայում է սոցիալական փոխգործակցության համակարգերում որոշ ճգնաժամերի մասին։ Չնայած վեճերին՝ առաջին ռոբո–բորդելը, որտեղ սեքս–սարքավորումները «կողք–կողքի» աշխատելու են մարդկանց հետ, կարող է բացվել Լաս–Վեգասում արդեն 2020 թվականին։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր