Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին          Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին օգոստոսի 20-ին    

21 փետ 2019 11:07

Սկանդալ է հասունանում. Արաքսի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են բախումներ ունենալ.«Փաստ»

Սկանդալ է հասունանում. Արաքսի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են  բախումներ ունենալ.«Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «2018–ի ապրիլին ՄԱԿ–ը զեկույց է հրապարակել, ըստ որի, Մերձավոր Արեւելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ:
Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը եւ Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը համընկել է 2018–ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ, եւ «հեղափոխության» թոհուբոհում ուղղակի դուրս է մնացել տեղեկատվական հարթակներից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանություններն առանձնապես ուշադրություն չեն դարձրել այս փաստին՝ ուղղակի «ավելորդ գլխացավանքից» խուսափելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր