«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 փետ 2019 12:04

Թուրքիայում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում.միջազգային հետախուզում կհայտարարվի

Թուրքիայում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում.միջազգային հետախուզում կհայտարարվիԹուրքիայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար է վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել են ոստիկանություն:
Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել են, որ կասկածներ ունեն Հայաստանի քաղաքացի 46-ամյա Ստելա Մ.-ի նկատմամբ: Վերջինս հաճախակի իրենց տուն է այցելել` մաքրություն անելու:
Դեպքի առթիվ հետաքննություն սկսած Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ Հայաստանի քաղաքացի Ստելան և իր որդի 28-ամյա Վարլամ Մ.-ն , Վեդաթ Յոնգելի անհետանալուց 2 օր անց ինքնաթիռով մեկնել են Կարս, որից հետո  Վրաստանի տարածքով անցել Հայաստան:
Փետրվարի 19-ին Վարլամ Մ.-ն Յոնգելների ընտանիքին  նամակ է ուղարկել` «հայրդ մեր տանն է, գնա, վերցրու»  և նշել Վեդաթի գտնվելու վայրը:
Աղբյուրը գրում է, որ Վարլամի ուղարկած հասցեում ոստիկանական ստորաբաժանումները գտել են  Վեդաթ Յոնգելի դին:
Ստամբուլի ոստիկանությունը պատրաստվում է միջազգային հետախուզում հայտարարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր