Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել          Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ       40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով    

21 փետ 2019 15:40

Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբՄոսկվայի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ս․ թ․ փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մյունխենյան հանդիպման ժամանակ վերջինս Հայաստանի իր պաշտոնակցին շատ հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։ Ասվել է նաև, որ եթե Հայաստանը համապատասխան հետևություններ չանի, ապա իրենք դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն,- գրում է livenews.am/press -ը։
Ըստ հայաստանյան աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ պատրաստվում է մարտի 1-ին մեծ «շոու» կազմակերպել՝ Ռուսաստանին ցույց տալու համար, որ Քոչարյանին կալանավորելը ոչ թե իր անձնական վրեժխնդրության արտահայտությունն է, այլ ինքը կատարում է ժողովրդի ցանկությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր