Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

21 փետ 2019 16:00

Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ են եղել

Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ  են եղելՉեմ հերքում, որ կոռուպցիոն հանցագործություններ ներկայումս էլ են կատարվում: Մենք դրանք բացահայտելու ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտնելով, որ մի քանի օր առաջ զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել՝ հենց գումար վերցնելու պահին. «Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձր պաշտոնյա՝ գումար վերցնելու պահին»:

Վանեցյանը հայտնեց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. «Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ  են եղել: Նա չի հրավիրվել ԱԱԾ»:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում ժամանակավրեպ ասվածը, Վանեցյանը նշեց, որ Խաչատրյանի մասով աշխատանքներ իրականացվում են, սակայն չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և հրավերներ ԱԱԾ. «Ես մի կարևոր բան եմ ուզում ասել. ԱԱԾ-ի կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չունեն: Եթե մենք ինչ-որ գործ հարուցում ենք, քննում ենք, ավարտում, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին մենք հայտարարում ենք, ստանում են իրենց 100 տոկոսանոց ապացույցները: Կարող է տպավորություն ստեղծվի, թե մենք դանդաղ ենք գործում, բայց հավաստիացնում եմ բոլորին, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, սակայն պետք է ունենանք 100 տոկոսանոց ապացույցներ և առաջնորդվենք օրենքով: Օդում կախված լուրերը մեզ չեն վերաբերում, մեր ծառայությունը գործում է միայն կոնկրետ փաստերով: Այսինքն, այն բոլոր հրապարակումները, որ սա գողացավ, սրան չբռնին, տարբերություն են դնում, այդպես չէ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր