Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 հուլ 2019 15:53

Լոռու մարզում, Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը վխտում է, կոծկում են ամեն ինչ

Հայաստանում այսօր սանիտարահամաճարակային ու անասնահամաճարակային վիճակը պայթյունավտանգ է, բայց պետական մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում, ավելին՝ թաքցնում են տեղեկությունը վտանգների մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ ՍԱՊԾ-ին վտանգերի մասին ահազանգած քաղաքացիները շատ ագրեսիվ վերաբերմունքի են արժանանում։

«Ասածիս վառ օրինակն է ֆերմերի բարձրացրած խնդիրը, որ անասունների շրջանում բրուցելոզ հիվանդություն է տարածված։ Ես՝ որպես այս ոլորտի մասնագետ, որպես ՍԱՊԾ առաջին պետ, հետևում եմ իրավիճակին, մոնիթորինգ եմ ենթարկում, կարող եմ ասել, որ ճիշտ է։ Ես ՍԱՊԾ-ի աշխատակիցներին չեմ մեղադրում, քանի որ նրանք անում են այն, ինչ իրենց թելադրում են, բայց մենք գիտենք, որ այսօր չունենք վարակվածության ստույգ տվյալներ։ Ֆերմերն ահազանգեց խնդիրը, բոլորը գիտեն, որ այդ խնդիրը կա ամբողջ երկրով մեկ, բայց ՍԱՊԾ-ն շատ կոպիտ արձագանք տվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ի մոտեցումը՝ որպես պետական մարմին, իր համար ընդունելի չէ։

Գրիգոր Գրիգորյանը հավատում  ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարություններին՝ կապված բրուցելոզի հետ, թեպետ, ՍԱՊԾ-ն ագրեսիվ կերպով հերքում է։ Նա շեշտեց՝ այս խնդիրը կա նաև Վայոց Ձորում ու այլ մարզերում։ Գրիգոր Գրիգորյանը նկատեց նաև, որ ՍԱՊԾ-ն չի ստուգել անասունների ամբողջ գլխաքանակը։

«Լոռու մարզում, Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը վխտում է, բայց մասնագետները գնում են ու տեղեկացնում, որ հանկարծ չբարձրաձայնեն, թե ինչ հիվանդությունից է կենդանին սատկել։ Մենք կենդանաբույժներ ենք ու մեզ հնարավոր չէ խաբել, թե կենդանին թունավորումից է սատկել։ Երբ ֆերմերները բողոքում են, բայց ՍԱՊԾ-ից «դեսանտ» է իջնում ու ասում, որ ասեք անհայտ հիվանդությունից է սատկել, խնդիրը կոծկվում է։ 

Լինում են հիվանդություններ, որ լաբորատորիան ամիսներով չի ասում, թե ինչից է սատկել կենդանին։ Վերջերս Գյումրիում կենդանիների անկում եղավ պատվաստում չիրականացնելու պատճառով։ Այս ամբողջն արդեն խոսում է նրա մասին, որ գործ ունենք դեպքերի կոծկման, ոչ մասնագիտական մոտեցման հետ»,- ընդգծեց Գրիգորյանը։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր