Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

22 փետ 2019 14:45

Ով է այն «դուխովը», ով սպառնում է Մարուքյանին, նրա ընտանիքին. 6-րդ գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել

Ով է այն «դուխովը», ով սպառնում է  Մարուքյանին, նրա ընտանիքին. 6-րդ գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. Է. Մարուքյանը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է դիմել և հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր և դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե իր, թե իր կնոջ և թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատամավորների պատիվն ու արժանապատվությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կա կարծիք նաև, որ հիշյալ տեսանյութերը հրապարակած օգտատիրոջ մեկնաբանություններում պարունակվել են ուղղակի և անուղղակի սպառնալիքներ Է. Մարուքյանի, նրա ընտանիքի և կուսակցության անդամների կյանքին ու առողջությանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր