Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 փետ 2019 14:03

Կառավարությունից հաղթանակներ մի՛ ուզեք.անցել են ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնել

Կառավարությունից  հաղթանակներ մի՛ ուզեք.անցել են ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնելԳործարարը վեր է կենում ու ասում, որ իրեն զգում է լքված, ումի՞ց լքված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ներդրողների բարձրացրած հարցերին, որ կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք չվերացվելու դեպքում մարդու մոտ ցանկություն է առաջանում եղածը վաճառել ու հեռանալ:
«Նոր մարդիկ խոսում էին, որ մարդը պետք է իր ուժին հավատա: Կներեք դուք հին տնտեսական համակարգի ներկայացուցիչն եք,  որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր, «կռիշ» ունենա: Բա վարկը վերցրել եք, ստորագրել եք, այդ ստորագրման պահին վերլուծե՞լ եք, այդ վարկը ձեզ համար տանելի՞ է, թե՞ տանելի չէ»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց՝ այսօր շատ մարդիկ գյուղացիական վարկ են վերցնում, գնում «Նիվա» են առնում, խմում են, մեքենան խփում պատին ու ասում, որ կառավարությունն իրենց համար բան չի անում, կառավարության դիմաց ցույց են անում:
«Էդ վարկը, որ վերցրել եք, փակե՞լ եք: Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս: Ինչի՞ համար: Ամեն մարդ պետք է ունենա իր պատասխանատվությունը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ իրենք տոկոսադրույքներն իջեցնելու քաղաքականություն են վարում. «Սա շատ կարեւոր է, բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն դուք եք, քանի որ կառավարությունը չէ, որ վարկը վերցրել է»,-ասաց նա եւ նշեց, որ այլ հարց է վարկի վերակառուցումը, ինչի դեպքում կարող են աջակցել:
«Կառավարության ամենամեծ գործը չխանգարելն է, մենք չպետք է մտնենք բանկի եւ գործարարի հարաբերության մեջ: Մենք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու խնդիր ունենք: Հենա, քաղաքական որոշումով Թեղուտում 380 մլն դոլար վարկ են տվել քաղաքական զանգերով: Հիմա տեսնո՞ւմ եք, ինչ է կատարվում, համ բնապահպանական, համ սոցիալական աղետ է: Անցել են այն ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնել: Բոլորի համար պայմանները պետք է լինեն նույնը եւ հաղթեն լավագույնները, որովհետեւ մեր տնտեսությունը պետք է առաջ տանեն հաղթողները, մյուսներին մենք կօգնենք ամեն ինչով, որ դառնան հաղթող, բայց կառավարությունից ձեզ համար հաղթանակներ մի՛ ուզեք, ձեր հաղթանակները դուք ինքներդ պետք է կերտեք»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր