Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

25 փետ 2019 16:40

Օրենքի փոփոխության շնորհիվ 2003 թ-ից սկսած զինծառայությունից խուսափած և քրեական հետապնդման ենթակա 9800 մարդ վերադարձել է ՀՀ

Օրենքի փոփոխության շնորհիվ 2003 թ-ից սկսած զինծառայությունից խուսափած և քրեական հետապնդման ենթակա 9800 մարդ վերադարձել է ՀՀ2003 թ-ից սկսած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի պարբերաբար փոփոխությունների արդյունքում  մոտ 9800 մարդ վերադարձել է Հայաստան. ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին օրենքի հերթական քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս պահի 27-35 տարեկան սաhմանագծի մեջ ունենք 3225 մարդ»,-ասաց նա և հիշեցրեց, որ 35-ից հետո քրեական հետապնդումը դադարեցվում է: «Հիմա որ ասում ենք համապարփակ լուծում պետք է գտնենք, այնպիսի լուծում, որ հնարավորին շատ մարդ հնարավորություն ունենա վերադառնա ՀՀ, բայց չվնասենք ո՛չ զորակոչին, ո՛չ պաշտպանական համակարգին: 
Վերջին հաշվով այս մարդիկ, որ այս վիճակում են հայտնվել, նրանք երեխա են եղել, նրանց  ծնողները ՀՀ-ից դուրս են բերել իրենց և իրենք չեն գիտակցել՝ ծնողները ինչ խնդիր են լուծել՝ գուցե  անվտանգությունից ելնելով: Բայց մենք պետք է պետական շահով առաջնորդվենք»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս պահի դրությամբ հետախուզվողների թիվը 10000-ից ավելի է: «Այնպես որ, այս անգամ էլ գուցե մենք շարժվենք այս տրամաբանությամբ և մտածենք և՛ հանձնաժողովով, և՛ կառավարության  հետ միասին, գտնենք լուծում, որ ոչ թե ռեսուրսը կհամարենք կորցրած, այլ մասնակից լինի անվտանգության համակարգի ուժեղացմանը»,-ասաց նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր