ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները          Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար       Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր    

26 փետ 2019 12:46

Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը. Ժիրայր Սեֆիլյան

Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը. Ժիրայր ՍեֆիլյանՄի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։
Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։

Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է։
Հորդորում եմ առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր տարածելուց և, եթե կա ցանկություն, պարզապես ընթերցել իմ հայտարարությունը։
Ժիրայր Սեֆիլյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր