Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

28 փետ 2019 12:22

Մարտի 1-ի ցերեկը որոշված էր, որ պետք է լինեն զոհեր, ու առաջին զոհը պետք է լինի ոստիկան

Մարտի 1-ի ցերեկը որոշված էր, որ պետք է լինեն զոհեր, ու առաջին զոհը պետք է լինի ոստիկանՄարտի 1-ի իրադարձությունների հարցը չի կարող երթերով լուծվել, քանի որ դրան պետք է տրվեն իրավական ու քաղաքական գնահատականներ։ Ո՞ւր է զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մտքերն այսօր արտահայտեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով` այս երթն ու Մարտի 1-ի իրադարձությունները շահարկելը լուծում է նեղ խմբային շահեր։
Փոստանջյանի խոսքով` կեղծ է այն պնդումը, որ անում են ներկա իշխանությունները` ասելով, թե Մարտի 1-ի իրադարձությունները բացահատված են։ Նրա խոսքով` եթե բացահայտված են այդ իրադարձությունները, ապա ինչո՞ւ պատժվածներ չկան, ինչո՞ւ մարդկանց մահվան մեղավորները, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը, չեն պատժվել։
Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն իշխանափոխությունը չէր։ Փոստանջյանի խոսքով`Մարտի 1-ի ցերեկը Տեր-Պետրոսյանն ասում էր, որ հավաքվածներն իր ժողովուրդը չեն։ Փոստանջյանը պնդում է, որ այդ պահին արդեն որոշված էր, որ պետք է լինեն զոհեր, ու առաջին զոհը պետք է լինի ոստիկան։ Բայց երբ ոստիկանի վրա հարձակում եղավ, ըստ Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանն ինքն իրենով պահեց այդ ոստիկանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր