Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության          Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման ժետոններից       «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը    

01 մար 2019 13:24

Բանակում ծառայող կանանց 40 տոկոսն անպտուղ է. հետազոտություն

Բանակում ծառայող կանանց 40 տոկոսն անպտուղ է. հետազոտությունԲանակում ծառայող կանանց մոտ 40 տոկոսը բեղմնավորման ժամանակ խնդիրներ են ունենում: Համեմատության համար՝ ԱՄՆ-ում կանանց անպտղության միջին մակարդակը մոտ 10 տոկոս է: Այս մասին նշվում  է Service Women's Action Network (SWAN)-ի նոր զեկույցում:
Զեկույցի հեղինակները զրուցել են 800 կանանց հետ, որոնք արդեն հեռացել են բանակի շարքերից կամ դեռ շարունակում են ծառայել: Հետազոտության արդյունքներով հնարավոր է եղել հստակ պատկեր ստանալ, թե ինչպես է բանակի ծառայությունն ազդում կանանց վերարտադրողականության վրա:
Այսպիսով վետերան կանանցից մեկն ասել է, որ 21 տարեկանում ինքնաթիռների մասերը մաքրող քիմիական նյութերի ազդեցության պատճառով զրկվել է ձվարաններից:
Ընդ որում Պենտագոնը հրաժարվել է ֆինանսավորել կնոջ արտամարմնային բեղմնավորումը:
ԱՄՆ-ից իրավապաշտպան խումբը, որը պաշտպանում է կին զինծառայողների շահերը, մեկնաբանել է այս հետազոտության արդյունքները:
Խմբի ակտիվիստների խոսքով՝ ներկայացված պատմությունները եզակի դեպքեր չեն, դրանք ցույց են տալիս իրականությունը, որի հետ կանայք բախվում են բանակում ծառայելու ժամանակ:
Ընդ որում իրավապաշտպանները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներրին կոչ չեն անում հրաժարվել այդ ծառայությունից, ինչպես նաեւ զինված ուժերի ղեկավարությանը կոչ չեն անում այլ կերպ վերաբերվել կանանց:
Հաշվի առնելով կին ծառայողների շրջանում անպտղության մակարդակը Պենտագոնից կպահանջվի ավելացնել արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրաների ֆինանսավորումը:
Բացի այդ հետազոտության հեղինակները կոչ են անում վճարել կանանց բեղունության վրա բանակի ծառայության ազդեցության մասին կլինիկական հետազոտութունների համար:
  Շատ ամերիկուհիներ բանակ են գնում այն պատճառով, որ ծառայությունը նրանց բարձր աշխատավարձով է ապահովում, մասնակի կամ լիարժեք ֆինանսավորում համալսարաններում ուսումը, ինչպես նաեւ բժշկական ապահովագրություն տրամադրում: Սակայն այդ ապահովագրությունը չի բավականացնում արտամարմնային բեղմնավորման համար եւ դա, ըստ զեկույցի հեղիանկների, լուրջ խնդիր է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր