17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

01 մար 2019 15:50

950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 գլխարկ.Սրանք բոլորն էլ Մարտի 1-ով հաստատել են իրենց մասնակցությունը հանցագործ իշխանությանը

950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140  գլխարկ.Սրանք բոլորն էլ Մարտի 1-ով հաստատել  են իրենց մասնակցությունը հանցագործ իշխանությանըԱզգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ուղղակիորեն մատնանշված է հինգ բարձրաստիճան պաշտոնյա և չորս պատգամավոր, որոնց թիկնազորին 2008-ի մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ՝
Ղազարյան Վաչիկ /վարչապետի աշխատակազմ/,
Ծառուկյան Գագիկ,
Խաչատրյան Սուրիկ,
Սարգսյան Լևոն,
Բեգլարյան Գագիկ,
Աբրահամյան Հովիկ,
Մովսիսյան Առաքել,
Սեդրակյան Մհեր,
Ալեքսանյան Սամվել
Պատկերացնենք՝ այս մարդիկ Պաշտպանության նախարարությունից զինվորական կոստյում ու գլխարկ են ստացել իրենց թիկնազորների անդամներին հագցնելու և իրենց կողմից «ղեկավարվող» ժողովրդի դեմ դուրս բերելու համար: Այդ թիկնազորներով նրանք այդ կարգի գործողությունների մեծ փորձ, իհարկե, արդեն ունեին, բայց պաշտպանության նախարարության փաստացի ղեկավարությա՞մբ... Սրանք բոլորն էլ ռեժիմի սպասարկուներն ու հենասյուներն են միաժամանակ: Ցանկացած ռեժիմի: Սրանք բոլորն էլ Մարտի 1-ով հաստատել կամ վերահաստատել են իրենց մասնակցությունը հանցագործ իշխանությանը և լրացուցիչ զանազան մակարդակների սոցիալ-ֆինանսա-տնտեսական պարգևներ են ստացել: Մովսիսյան Առաքելն «ազատվել է օրենքի տառին համապատասխան»՝ ծեքծեքումներով, Ալեքսանյան Սամվելը կոմերցիոն գործնական հարաբերությունները վերակառուցել է գործող ընթացիկ իշխանությունների հետ, Ծառուկյան Գագիկը, կլասիկների ցավը տանելով, կիսագլխավորել և կիսագլխավորում է կիսահավերժական պառլամենտական, կիսամանկավարժական, կիսաչեզոք, կիսագրագետ, կիսաօլիգարխիկ, կիսախոնարհ, կիսաընդդիմադիր կուսակցության գլխավորի դերը, Աբրահամյան Հովիկը հավերժ կիսանկախ բարեհոգի ֆեոդալ է՝ ավատատիրական դասական ավանդույթներով, Սարգսյան Լևոնը և Ղազարյան Վաչիկը վճարում են իրենց և իրենց մերձավորների հիմնական ակտիվները պահելու համար, լիսկայիզմի հիմնադիր Խաչատրյան Սուրիկը փորձում է անտեսանելի մնալով լիսկայիզմի առավել տեսանելի, պերճախոս հետքերը վերացնել՝ նվազագույն կորուստներով դուրս գալու համար, ի՞նչ են անում աջ ու ձախ «դունչ ջարդող» Սեդրակյան Մհերը, և հիմա ստվերը գերադասող (ես չկամ, չկամ, չկամ) Բեգլարյան Գագիկը... Սրանք բոլորն էլ իրենց թիկնազորների հետ նոր ռեժիմի են սպասում, կամ, գուցե, նոր ռեժիմ են հասունացնում: Եվ սրանք, եթե նույնիսկ բոլորով միասին չեն, մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն...»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր