21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

05 մար 2019 13:13

Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ. չորս զինծառայողի մահվան դեպքերը չհայտնելու մասին

Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ. չորս զինծառայողի մահվան դեպքերը չհայտնելու մասինՊՆ-ն ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չի հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, ՊՆ-ն հաստատել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Tert.am-ի հրապարակած չորս զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն չի հայտնել:
«Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ: Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չենք հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, հաստատել ենք, դա չհայտնել չի նշանակում: Ո՞վ է ասել, որ դա առաջինը մեր կայքում պետք է դնենք, այդպիսի պարտավորություն ես չունեմ»,- ասաց նա:
Նշենք, որ Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։
Հարցին թե նմանատիպ քանի՞ դեպք է եղել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, երևի 3-4:
Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ Tert.am-ին վստահեցրեց, որ բոլոր մահվան դեպքերի մասին հաղորդագրություն տարածել են: Նշենք, որ Արցախի ՊԲ-ն 2019-ին մեկ զինծառայողի՝ Ֆրունզիկ Թամրազյանի մասին է հայտնել, ով  փետրվարի 12-ին` ժամը   նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկից, որտեղ էլ գրանցվել է նրա մահը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր