Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով          Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 մար 2019 11:53

Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար

Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համարՀՀ ԱԱԾ–ն թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այս մասին ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասաց Գալստյանը։

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի երկու որդիների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի եւ նրա զավակների մասով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր