Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

07 մար 2019 11:15

ՊՎԾ-ում սկանդալային բացահայտումը խորը արմատներ ունի. թելերը տանում են դեպի Դոն Պիպոյի ընտանիք.«Ժողովուրդ»

ՊՎԾ-ում սկանդալային բացահայտումը խորը արմատներ ունի. թելերը տանում են դեպի Դոն Պիպոյի ընտանիք.«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խորը արմատներ ունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարիներ շարունակ հեմոդիալիզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը Էջմիածինցի քրեական հեղինակություն  Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է:
Ըստ որոշ լուրերի՝ ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ՝ պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը:

Թեեւ Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով:
Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր