Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

07 մար 2019 16:20

Քանի դեռ Ադրբեջանը դիմակայում է Արցախի` բանակցային սեղան վերադարձին, ուրեմն նա չի ցանկանում հարցի կարգավորում. Շավարշ Քոչարյան

Քանի դեռ Ադրբեջանը դիմակայում է Արցախի` բանակցային սեղան վերադարձին, ուրեմն նա չի ցանկանում հարցի կարգավորում. Շավարշ ՔոչարյանԱյն, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, խոսում է հենց նրա մասին, որ հայկական կողմերը շահագրգիռ են, որ լինեն արդյունավետ բանակցություններ, այլ ոչ թե բանակցություններ բանակցությունների համար: Քանի դեռ Ադրբեջանը դիմակայում է Արցախի՝ բանակցային սեղան վերադարձին, ուրեմն նա չի ցանկանում հարցի կարգավորում: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ Արցախի մասնակցությունը պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է, որպեսզի դա չլինի: Այն պահից, երբ ԼՂՀ-ն՝ որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցային սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասած, ձողը քանդվում է: Ադրբեջանը դիմադրելու է, բայց մենք էլ պետք է հետևողական լինենք, որ դա, այդ թվում՝ միջազգային հանրության ջանքերով պարտադրվի Ադրբեջանին»,- նշեց նա:
Շավարշ Քոչարյանն անտրամաբանական է համարում, որ խոսվում է արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հակամարտող կողմերից մեկը:
Ինչ վերաբերում է Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցով բանակցային ֆորմատը չպետք է փոփոխությունների ենթարկվի, Շավարշ Քոչարյանը նշեց. «Ֆորմատը տարբեր ձևով կարելի է հասկանալ: Մի բան է, երբ խոսում է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահության ֆորմատ փոխելու և այլ պետություններ ներգրավելու մասին:

Սա էլ է փոփոխություն: Այդ առումով մեր դիրքորոշումը նա է, որ ֆորմատը չպետք է փոփոխվի:
ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցություններին ֆորմատի փոփոխություն չէ: Համանախագահները միշտ հաշվի են նստել Ստեփանակերտի կարծիքի հետ, եղել են նաև այցեր: Այժմ խոսքը նրա մասին է, որ դա չլինի անուղղակի, միջնորդված: Մեր տեսակետից դա ֆորմատի փոփոխություն չէ»,- ասաց փոխարտգործնախարարը:
Անդրադառնալով քննադատություններին, որ նոր կառավարությունը հրաժարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, Քոչարյանն ասաց. «Այդպիսի բան երբևիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է այդ պայմանավորվածություններից: Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են: Այս պահին ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում, բայց պայմանավորվածություններից հրաժարվել չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր