Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 մար 2019 17:39

Հայկական կողմը պետք է աչալուրջ լինի.Ադրբեջանն էլի է փորձելու սահմանից մարդկանց առևանգել

Հայկական կողմը պետք է աչալուրջ լինի.Ադրբեջանն էլի է փորձելու սահմանից մարդկանց առևանգելՊարզ է, որ Կարեն Ղազարյանը պետք էր Իլհամ Ալիևի վարչակարգին, որպեսզի ունենան ինչ-որ խաղաքարտ իրենց երկու դիվերսանտներին, ովքեր դատված են Արցախում, վերադարձնելու համար: Սա շատ բարդ իրավիճակ է ստեղծել: Այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Էլիբեգովայի կարծիքով, Ադրբեջանն էլի է փորձելու սահմանից մարդկանց առևանգել. «Մենք նախկինում էլ ենք դեպքեր ունեցել, որ Ադրբեջանը մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց առևանգել է, ներկայացրել նրանց որպես դիվերսանտ և ահաբեկիչ: Ցավոք, այդ պրակտիկան Ադրբեջանը փորձելու է շարունակել այնքան, մինչև իրենց ուզածին հասնեն»:


Փորձագետի խոսքերով, հայկական կողմը պետք է աչալուրջ լինի. «Սա վերաբերում է սահմանամերձ գոտու բնակիչներին: Հնարավոր է, որ նրանց հետ աշխատանքներ տանելու խնդիր կա: Իսկ Կարեն Ղազարյանի մասով պետք է անել այնպես, որ նրան ողջ ու առողջ վերադարձնենք: Սա նուրբ հարց է, չափից շատ աղմուկը կարող է խանգարել, դրա համար ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր