Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

08 մար 2019 12:05

Հիմա ո՞վ է իրականում ՀՀ առաջին տիկինը

Հիմա ո՞վ է իրականում ՀՀ առաջին տիկինըԱյսօր կանանց տոնի առթիվ տղամարդիկ շնորհավորում են կանանց, իսկ շատերը՝ նաև ՀՀ առաջին տիկնոջը:
Իսկ ո՞վ է (համարվում) Հայաստանի առաջին տիկինը:
Այս հարցի պատասխանը տալու համար ընդամենը պետք է պարզել, թե Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ով է հանդիսանում Հայաստանի թիվ 1 պաշտոնատար անձը:
Եվ այսպես, ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է նախարարների աշխատանքը։ Մի կողմից էլ, նա առ այժմ անմիջականորեն վերահսկում է ուժային իրավապահ կառույցներին։ Համաձայնեք՝ հզոր պաշտոն է...
Հա, բայց այդ նույն Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ այդ նույն վարչապետի ղեկավարած կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ Ազգային ժողովը, որն ունի նախագահ։ Այսինքն՝ ի՞նչ...
Արի ու տես, որ այդ նույն Սահմանադրության 123-րդ հոդվածն էլ սահմանում է, որ պետության գլուխը ՀՀ Նախագահն է...
Հիմա ի՞նչ, ո՞վ է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձը, հետևաբար և՝ ո՞վ է հանդիսանում ՀՀ առաջին տիկինը...
Դե լավ, դա մի կողմ, կանանց տոնը շնորհավոր, թող մեր կանայք լինեն ուրախ ու երջանիկ...
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր