Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

08 մար 2019 13:43

Տեսանյութ. Ուժեղացված ծառայություն. Կանանց բոլոր մեքենաները կանգեցվել են

Տեսանյութ. Ուժեղացված ծառայություն. Կանանց բոլոր մեքենաները կանգեցվել ենՄարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը:

Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին եւ...
Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ:
Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ եւ ամենակարեւորը՝ կանաչ ճանապարհ:
Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները:
Ոստիկանների ներկայությունից եւ պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին:
Սիրելի կանա՛յք եւ աղջիկնե՛ր, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ ու մաղթում շատ լույս ու ջերմություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր