Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

08 մար 2019 14:59

Հայաստանում շարունակում է գործել հանցավոր օլիգարխիկ համակարգի իրավական բազան. քաղտեխնոլոգ

Իրավական բազան, որը սպասարկում էր հանցավոր օլիգարխիկ համակարգին, Հայաստանում շարունակում է գործել: Մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրություններից հետո հասարակությանը զարգացման լուրջ հայեցակարգ չի ներկայացվում: 


«Իշխանությունների օրակարգում միայն օպերատիվ հարցեր են: Կառավարության ծրագրում  հայեցակարգային փոփոխությունների, մասնավորապես սահմանադրական բարեփոխումների մասին մի բառ անգամ չկա: Պետք չէ մոռանալ, որ գործող Սահմանադրությունը այլ մարդու համար է «հարմարեցված»», պարզաբանեց փորձագետը:
Բադալյանն ընդգծեց, որ ներկայացված չէ մոդել, որին Հայաստանը ձգտում է, այդ թվում քաղաքական համակարգը եւ տնտեսական կարգը:
«Իշխանություններն ակտիվորեն խոսում են միայն երեք ոլորտների` գյուղատնտեսության, ՏՏ-ի եւ զբոսաշրջության մասին: Արդարադատության ոլորտում բարեփոխումների հայեցակարգի մասին քննարկում չկա, արդյունաբերության զարգացման հայեցակարգ չկա», - հավելեց նա:
Ըստ քաղտեխնոլոգի՝ իշխանությունները քննարկման համար լուրջ թեմաներ չունեն, քանի որ օրակարգ չկա: Կառուցվածքային փոփոխությունների եւ Հարկային օրենսգրքի հարցերի  քննարկումներից հետո, իշխանությունների օրակարգը, ըստ էության, սպառվելու է:
 «Ինչու՞ չկա անվտանգության նոր հաայեցակարգ, որը վերջին անգամ ընդունվել է 2007 թվականին», - հարց ուղղեց նա:
Բադալյանը կարծում է, որ դա կարող է հանգեցնել քաղաքական դաշտի ճահճացմանը, քանի որ եթե դու օրակարգ չունես, ապա այն կարող են դրսից թելադրել:
«Իշխանությունների վարկանիշն ընկնում է եւ դա նորմալ է: Սակայն խնդիրը նրանում է՝ կա արդյոք ուժ, որը կկարողանա օգտվել դրանից: Նման ուժ չկա դեռ ոչ խորհրդարանում, ոչ նրա պատերից դուրս», - եզրափակեց փորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր