Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

08 մար 2019 18:12

Զարզանդ Գրիգորյանը լինելով բոլոր ժամանակներում իշխանություների սիրելին կատարել է մի շարք հանցագործություններ

Զարզանդ Գրիգորյանը լինելով բոլոր ժամանակներում իշխանություների սիրելին կատարել է մի շարք հանցագործություններԱրշալույս համայքի մի խումբ բնակիչներ հայտարարություն են տարածել համայնքապետ  Զարզանդ Գրիգորյանի կապակցությամբ առ այն, որ ՀՀ. ՔԿ ՀԿԳ-ի կողմից նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և մեղադրանք է առաջադրվել: 
 
Ըստ լուրերի մի քանի հոդվածներով կիրառվելու է վաղեմության ժամկետ, իսկ մի գործով 2018թ. համաներում է գործելու: Այսինքն տարիներ շարունակ հանցագործություներ կատարած անձը  չի դատապարտվում և նույնիսկ շարունակում է պաշտոնավարել, իսկ օդից կախված լուրերի համաձայն դատի է տվել նաև դատախազությանը, որ իր լիազորություները դադարեցրել են: Հարց է առաջանում Զ. Գրիգորյանը լինելով բոլոր ժամանակներում իշխանություների սիրելին (սկզբնական շրջանում նա գտնվել է Մ. Գրիգորյանի հովանավորության տակ, իսկ հետագայում Ս. Սարգսյանի), կատարել է մի շարք հանցագործություններ, բայց ոչ մեկի համար պատասխան չի տվել օրենքի առաջ: Այժմ նոր իրողությունում գրանցվել և հետաքննվել են դրանք, բայց ըստ օրենքի կիրառվում է վաղեմության ժամկետ և համաներում: Հասկանում  ենք, որ պիտի օրենքի երկիր կառուցենք, բայց չմոռանալ նաև բարոյական օրենքները, որպեսզի նույն Զ. Գրիգորյանիը հեռացվի Արշալույսի համայնքապետի պաշտոնից իր կամակատարներով հանդերձ: Մենք աջակցում ենք մեր կառավարությանը և ցանկանում, որ անբարոյակաները տեղ չունենան իշխանության մեջ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր